2014 թվականին "Գրանդ Քենդի" ընկերությունն սկսեց "JOYCO" շոկոլադե կոնֆետների արտադրությունը` օգտագործելով չրեր և տարատեսակ ընկուզեղեն` պատված բարձրորակ շոկոլադով, ինչպես նաև` ելակի չիր պնդուկով, արմավի չիր պիստակով, սալորաչիր նուշով, թզի չիր ընկույզով, բալի չիր պնդուկով, դեղձի չիր նուշով և ծիրանաչիր ընկույզով:

 "JOYCO" ապրանքանիշի տվյալ տեսականու հանդեպ սպառողների աննախադեպ հետաքրքրությունը նաև չրերով "JOYCO" այլ ապրանքատեսակների արտադրման համար խթան դարձավ:

 2016 թվականին շոկոլադե կոնֆետների տեսականին համալրվեց այլ տեսակներով՝ հատուկ ԵԱՏՄ երկրների պահանջներին համապատասխան:

  Այսուհետ "JOYCO" ապրանքանիշով արտադրանքն սպառողը կարող է ձեռք բերել 79 տեսակի շոկոլադե կոնֆետներ, կարամել, դրաժե, վաֆլի, մրգանուշ, ռահատ-լոխում, սուրճ և յուրօրինակ դիզայն ունեցող կոնֆետատուփերով:

  "JOYCO"-ն բացառիկ որակի շոկոլադը գնահատողների համար է: