Տեսականին պատրաստվում է անարատ կաթնային հումքից և ներառում է 78 անուն ապրանքատեսակ: Սերուցքային, շոկոլադե, մրգային և այլ բնական հավելումներով պաղպաղակներն արտադրվում են թե՛ քաշային, թե՛ հատային տարբերակներով: Յուրահատուկ տեղ են գրավում ջնարակապատ և ոչջնարակապատ էսկիմոները, բրիկետները, պոլիէթիլենային տոպրակներով, պլաստիկե տարաներով ներկայացված տեսականին, ինչպես նաև վաֆլե բաժակով պաղպաղակները: Ի դեպ, վաֆլե բաժակներն ևս արտադրվում են ընկերության գործարանում: Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում հատուկ տոնական միջոցառումների համար նախատեսված պաղպաղակե տորթերը: Շուկայում նորույթ է նաև բնական վանիլի քերուկներով համեմված վանիլային պաղպաղակը: