Տեսականին ներառնում է ընդհանուր առմամբ 83 անուն քաղցրահամ տորթ, հատային և քաշային բազմատեսակ խմորեղեն: Այս ամենը արտադրվում է բացառապես բնական թարմ հումքից, ինպիսիք են սերուցքային կարագը, բարձրորակ ալյուրը, հատընտիր ընկուզեղենը, թարմ հավկիթը, մեղրը, թարմ մրգերը, բնական շոկոլադը, կակաո փոշին և այլն: Տեսականին ընդգրկում է մրգային, մեղրային, ընկույզի և շոկոլադե հավելումներով 24 անուն ավանդական տորթեր, 27 անուն քաշային և 30 տեսակ հատային խմորեղեն: Հատուկ հանդիսությունների համար սպառողին են առաջարկվում նաև 20 հատ և 40 կտոր խմորեղեն պարունակող "Ֆուրշեթ" խմորեղենի հավաքածուները: