Տեսականին ներառնում է իրենց յուրահատուկ համով առանձնացող 30 անուն թխվածքաբլիթներ, որոնք պատրաստված են բարձրակարգ ցորենի ալյուրից՝ մրգային, շոկոլադե և կաթնային հավելումներով: Շոկոլադապատ տեսականին շոկոլադի սիրահարների առանձնահատուկ ընտրության հնարավորություն է ընձեռնում: Տեսականու մեջ իրենց ուրույն տեղն ունեն նաև աղի ձողիկները, կրեմային միջուկով երկշերտ թխվածքաբլիթները, մանկական շարքի թխվածքաբլիթները, որոնք առավել հագեցած են կաթնային մթերքներով: