Բոնուս քարտի պայմանները

«Բոնուս քարտը»   վիրտուալ քարտ է և կցված է Բջջային հավելվածի և Կայքի Օգտատիրոջ հաշվին: Յուրաքանչյուր անգամ առցանց պատվեր գրանցելիս Օգտատերը հնարավորություն է ունենում կուտակելու տվյալ պատվերի ընդհանուր արժեքի որոշակի մասը, իր՝ նախապես ակտիվացված «Բոնուս քարտում»: Կուտակված 1 բոնուսը համարժեք է 1 դրամի։ Բոնուսներ կարելի է կուտակել նաև  ֆիրմային խանութներից առձեռն գնումներ կատարելիս` բջջային հեռախոսում վիրտուալ «Բոնուս քարտի» շտրիխ կոդը անցկացնելով  ֆիրմային խանութներում տեղադրված ծրիչներով (scanner), ինչը կիրառելի է նաև բոնուսի միավորները օգտագործելու դեպքում: Կուտակված բոնուսները կարող եք տեսնել անձնական էջում` «Բոնուս քարտի»   աջ անկյունում։ «Բոնուս քարտը» հնարավոր է ակտիվացնել «Անձնական էջ» բաժնում: «Բոնուս քարտի»  ակտիվացման համար Օգտատերը կստանա PIN կոդ «Գրանդ Քենդի» ընկերության կողմից` SMS հաղորդագրության միջոցով։ Տվյալ PIN կոդն անհրաժեշտ է պահել, քանի որ հետագայում ֆիրմային խանութներից գնումներ կատարելիս բոնուսի օգտագործման համար անհրաժեշտ կլինի հավաքել տվյալ PIN կոդը։ Վերջինիս դրամական միավորները հնարավոր է օգտագործել  «Գրանդ Քենդի» ՍՊ ընկերության ֆիրմային խանութներում՝ ցանկացած նոր պատվերի ժամանակ և ցանկացած չափով՝ ինչպես մասնակի, այնպես էլ ամբողջությամբ: Կուտակված դրամական միավորները գործողության ժամկետի սահմանափակում չունեն և ենթակա չեն կանխիկացման: Բոնուսային միավորները հնարավոր չէ փոխանցել մեկ այլ Օգտատիրոջ բոնուս քարտին։

«Բոնուս քարտը» կուտակում է․

Մինչև 4 999   ՀՀ դրամ գնումների դեպքում 0.5%
5 000 – 9 999  ՀՀ դրամ գնումների դեպքում 1%
10 000 – 14 999  ՀՀ դրամ գնումների դեպքում 2%
15 000 – 19 999  ՀՀ դրամ գնումների դեպքում 3%
20 000 – 24 999  ՀՀ դրամ գնումների դեպքում 4%
25 000  ՀՀ դրամ և ավել գնումների դեպքում 5%
Թղթյա տոպրակ փոքր

Թղթյա տոպրակ փոքր

500 դրամ / հատ

Շոկոլադապատ իրիս 
«Կոնֆինո»

Առկա չէ

Շոկոլադապատ իրիս
«Կոնֆինո»

2810 դրամ / կգ

View all results