Մեր մասին

«Գրանդ Քենդի» ընկերությունը Հայաստանի Հանրապետության սննդի արդյունաբերության ամենախոշոր ձեռնարկություններից մեկն է: Այն 2000 թվականին հիմնադրել է Հրանտ Վարդանյանը:

Գործարկելով նոր արտադրամասեր, տարեցտարի ավելացնելով աշխատատեղերը, արտադրության ու վաճառքի ծավալները՝ «Գրանդ Քենդի» ընկերության արտադրանքն այսօր զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության հրուշակեղենի շուկայի զգալի մասը: Արդյունավետ կազմակերպված արտադրության շնորհիվ կարճ ժամանակահատվածում «Գրանդ Քենդի» ընկերությունն իր հաստատուն տեղն է զբաղեցրել շուկայում` սպառողներին ներկայացնելով արդեն իսկ հայտնի ավանդական, ինչպես նաև տեղական շուկայի համար յուրահատուկ նոր արտադրատեսակներ: Արտադրության մեջ օգտագործվում են բարձրակարգ հումքեր և նյութեր, իսկ արտադրական գործընթացն իրականացվում է եվրոպական արտադրության  նորագույն սարքավորումներով:

Ներկայումս «Գրանդ Քենդի» ընկերությունը, որի արտադրական տարածքները զբաղեցնում են մոտ 23 հեկտար, արտադրում է ավելի քան 400 անուն ապրանքատեսակ: Ընդ որում, հրուշակեղենի փաթեթավորման համար անհրաժեշտ բոլոր նյութերի և պիտակների տպագրությունն ու տարաների արտադրությունը «Գրանդ Քենդի» ընկերությունն իրականացնում է իրեն պատկանող տպարանում և պլաստիկ տարայի արտադրամասում: «Գրանդ Քենդի» ընկերությունը միակն է տարածաշրջանում, որն զբաղվում է հատիկավոր կակաոյի մշակմամբ: Լինելով սննդի ոլորտում Հայաստանի Հանրապետության ամենախոշոր գործատուն և ունենալով 3000-ից ավելի աշխատակից՝ «Գրանդ Քենդի» ընկերությունը միաժամանակ Հայաստանի Հանրապետության արտադրության ոլորտի ամենախոշոր հարկատուներից մեկն է: «Գրանդ Քենդի» ընկերությունը Երևանում ունի 21  ֆիրմային խանութ:

«Գրանդ Քենդի» ընկերությունը արտադրում է «JOYCO» ապրանքային նշանով 50-ից ավելի արտադրատեսակ՝ արտահանելով դրանք աշխարհի 40-ից ավելի երկիր, ինչպես նաև ներկայացնում է «JOYCO» ապրանքային նշանը  միջազգային ցուցահանդեսներում:

Ինտենսիվ օգտագործման, ձեռք բերված տարբերակիչ հատկության և սպառողների շրջանում բարի համբավի  շնորհիվ «Գրանդ Քենդի» ընկերության «GRAND CANDY» ապրանքային նշանը դեռևս 2002 թվականից, իսկ «JOYCO» ապրանքային նշանը 2017 թվականից Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմնի կողմից Հայաստանի Հանրապետությունում ճանաչվել են հանրահայտ:

Առանձնահատուկ հիշատակման է արժանի 2010 թվականի սեպտեմբերի 10-ին «Գրանդ Քենդի» ընկերության սահմանած  համաշխարհային նոր ռեկորդը, որը գրանցվել է «Գինեսի ռեկորդների գրքում»՝ «Աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկ» անվանակարգում:

«Գրանդ Քենդի» ընկերությունում ներդրված է ISO 9001 միջազգային ստանդարտին համապատասխան Որակի կառավարման համակարգ, ինչպես նաև արտադրական բոլոր փուլերի համար նախատեսված միջազգային ISO 22000 Սննդի անվտանգության կառավարման ստանդարտի  պահանջներին համապատասխան ռիսկերի կառավարման վերլուծության համակարգ: Միաժամանակ «Գրանդ Քենդի» ընկերությունը ներառված է հեղինակավոր GFSI համակարգով սերտիֆիկացված ընկերությունների ցանկում և սերտիֆիկացված է FSSC 22000 միջազգային ստանդարտի պահանջներով:

«Գրանդ Քենդի» ընկերության ողջ անձնակազմն առաջնորդվում է մեկ կարգախոսով՝ «Մենք արտադրում ենք ուրախություն»:

Թղթյա տոպրակ փոքր

Թղթյա տոպրակ փոքր

500 դրամ / հատ

Շոկոլադապատ իրիս 
«Կոնֆինո»

Առկա չէ

Շոկոլադապատ իրիս
«Կոնֆինո»

2810 դրամ / կգ

View all results